շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է անցնում սահմանը. Գրիգորյան (տեսանյութ)

Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է անցնում սահմանը. Գրիգորյան (տեսանյութ)

Եթե սահմանազատում է կատարվում, դիրքերը կարևոր չեն, կարևոր է՝ որտեղով է անցնում սահմանը: Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Նախ ուզում եմ նշել շատ կարեւոր համաձայնություն, որը ձեռք են բերել ՀՀ-ն եւ Ադրբեջանը, դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա որպես սկբունք սահմամազատման գործընթաց սկսելն է, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ օգտագործվելու են խորհրդային միության վերջին տարիներին գոյությու ունեցող իրավական քարտեզները եւ դա պատճառը նաեւ, որ 197 թվականի քարտեզն է սահմանազատման հիմք վերցվել եւ ըստ դրա մենք սահմանազատում ենք անցկացրել: Այդ սահմանազատման գործընթացի ընթացքում գծվել է սահմանը, սահմանից այս կողմ ՀՀ տարածքն է, սահմանից այն կողմ Ադրբեջանի տարածքը:

Սահմանը գծելու շրջանում, բնականաբար, մենք ՀՀ-ի համար հավելյալ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։ Ամբողջական կլինեն այդ անվտանգության երաշխիքները, երբ որ մենք ամբողջական սահմանազատում կկատարենք»:

Նա համոզմունք հայտնեց, որ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ են ստեղծվում:

«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել։ Սահմանազատման գործընթացը հաջող է անցել և նախադեպ է ստեղծել, որ մենք շարունակենք գործընթացը։

Տարածքների մասով, բնականաբար մինչեւ այս պահը այդ տարածքներում զինված ուժերն էին ծառայություն իրականացնում եւ այդ ծառայության իրականացման պատճառով որտեղ դիրքեր կային, այդ դիրքերում համայնքները իրենց հողերին հասանելիություն չեն ունեցել: Հիմա, երբ որ այդ դիրքերից զինված ուժերը դուրս են գալիս, եւ սահմանապահներն են տեղադրվում, այդ տարածքները ազատվում են եւ անցնում են գյուղացիների ամենօրյա աշխատանքներ կատարելու վերահսկողության տակ, սրա մասին է խոսքը:

Սահմանապահների կանգնելու փորձ ունենք Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանին, և 2020 թվականից այդտեղ հիմնականում հանգիստ է եղել»,-հավելեց նա:

  • Կիսվել: