շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Եթե ինչ-որ մեկը կա, որը ուզում է թուրքի հետ ապրել, թող գան ապրեն. Միհրան Մախսուդյան

Եթե ինչ-որ մեկը կա, որը ուզում է թուրքի հետ ապրել, թող գան ապրեն. Միհրան Մախսուդյան

Ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով՝ նորից ժողովրդի հետևում սկսեցին գործել։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ն, Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

«Ժողովրդին ասել էին՝ կամրջի հատվածը և գյուղի այն հատվածը ընկնում է հակառակորդի տարածքում»,- նշեց Մախսուդյանը։

Նա շեշտեց, որ այժմ ժողովուրդն «արթնացել է» և վստահում է Բագրատ Սրբազանին. «Հայ ժողովուրդը հասկանում է՝ ինչ է կատարվում»։

Անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում աննախադեպ թվով ոստիկանների կենտրոնացմանը Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ակցիային՝ Մախսուդյանը մեկնաբանեց.

«2020 թվականի պատերազմում կարմիր և սև բերետավորները որտե՞ղ էին, երբ ես ինձ հետ մարդ էի ուզում կռվին մասնակցելու, աջ թևը փակելու, մարդ էի խնդրում, ոստիկանության զորքերը կբերեիք, ոչ թե սեփական ժողովրդի դեմ ոստիկանության զորքերը կիրառեին։ Եթե ոստիկանության զորքերն այդքան ուժեղ են, կիրառեք սահմանում։ Տարեք, պետական սահմանի պահպանություն իրականացրեք։ Ալիևն ամեն օր մատ է թափ տալիս, ոչ թե ժողովրդի դեմ կիրառեք»։

Մախսուդյանը շեշտեց, որ մարդիկ պատրաստ չեն թուրքի հետ ապրելու. «Եթե ինչ–որ մեկը կա, որը ուզում է թուրքի հետ ապրել, թող գան ապրեն։ ՔՊ–ականներից ովքեր որ ուզում են, որ թող գան, ապրեն թուրքի հետ։ Մարդկանց տներն են տալիս, կադաստրի վկայական են տվել, իսկ հիմա հանում են սեփական տներից»։

  • Կիսվել: