շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Եկել է Աստծու ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան

Եկել է Աստծու ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը. Արթուր Ասատրյանը սփյուռքահայերին կոչ է անում գալ Հայաստան

«Դոն Պիպո» մականունով հայտնի գործարար Արթուր Ասատրյանը տեսաուղերձով դիմել է սփյուռքահայերին.

«Եկել է ժամանակը, որպեսզի մենք մեր պետության կողքին լինենք։ Եկել է ժամանակը, որ մենք ընտանեկան արժեքների կողքին լինենք։ Մենք՝ հայերով սիրում ենք խոսել, կենաց ասել։ Ես խնդրում եմ ձեզ, այսօր հավաքվելու ժամանակն է։ Պետք է հավաքվենք հայրենիքի կողքին։ Մի ալարեք, ձեզ չի խանգարի, որպեսզի մեկ շաբաթով ձեր հաշվին գնաք Հայաստան։ Այսօր շատ են ինձ զանգում, գնում են։ Այսօր եկել է Աստծու ու հայրենիքի կողքին լինելու ժամանակը»,-նշում է նա։

  • Կիսվել: