շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ

Արտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տղամարդը մուտք է գործել իր ծանոթ կնոջ բնակարան և ստիպել մերկանալ

Մայիսի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ՀՀ քր. օր.-ի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 195-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդված 1-ին մասով և 456-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում, որպես տուժող հարցաքննված Ա․ Գ․-ն հայտնել է տվել, որ մայիսի 5-ին ժամը 18։00-ի սահմաններում իր ծանոթ Կ․ Հ․-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում և օգտվելով իր բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, իր կամքին հակառակ մուտք է գործել իր բնակարան, իսկ մայիսի 6-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, նույնպես այցելել է տուն՝ իր ուղղությամբ պահելով դանակ, ապա նաև նռնականման իր, իրեն պայթեցնելու սպառնալիքով ստիպել է մերկանալ և պառկել հյուրասենյակի բազմոցին, որից հետո իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի առթիվ մայիսի 7-ին ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվ. 2-րդ մասի 9-րդ կետով և 207-րդ հոդվ. 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Կիսվել: