Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը ուղիղ սպառնալիք է եւ հարված մեր անվտանգությանը. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
«Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինստիտուտներ պահելու և զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում, համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։
Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել», - այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Արցախի պատգամավորներն ու ընդդիմությունն առաջարկում են Հայաստանում ստեղծել Արցախի վտարանդի կառավարություն՝ պահպանելով պետական ինստիտուտների գոյությունը։