ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է. Պետդեպի մամուլի քարտուղար

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է. Պետդեպի մամուլի քարտուղար

ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ակտիվորեն հետևել: Ես տեղեկություն չունեմ կողմերի միջև բանակցությունների ընթացքի մասին, բայց մենք շարունակելու ենք աջակցել այս գործընթացին»:

  • Կիսվել: