շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ալեն Սիմոնյանը ՀԽ-ն անիմաստ կառույց է համարում

Ալեն Սիմոնյանը ՀԽ-ն անիմաստ կառույց է համարում

«Ես ներողություն եմ խնդրում գուցե սուր բառի համար, բայց ես համարում եմ, որ դա անիմաստ կառույց է ոչ թե նրա համար, որ ես եմ այդպես ասում, այլ տեսնելով այդ կառույցի գործունեությունը: Չգիտեմ՝ կա՞ մի լրագրող, ով կնշի հիմա մի քանի գործողություն, որ այդ կառույցը արել է, և ՀՀ հանրային կյանքում դա նշանակություն է ունեցել»,-Հանրային խորհրդի մասին այսպես արտահայտվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մեծ հաշվով համարում եմ, որ այդ կառույցն անելիք չունի: Երբ նայում ես այդ կառույցի պատմությունը, հասկանում ես՝ այդ կառույցը որևէ պտուղ չի տվել»,-հավելեց նա:

Լրագրողները Սիմոնյանին հարցեր ուղղեցին նաև Վազգեն Մանուկյանի հրաժարականի մասին, ինչին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահն ասաց. «Ես համարում եմ, որ Վազգեն Մանուկյանի և շատ ու շատ տարբեր, ոչ այնքան կարևոր թեմաների մասին մեկ հարցը լրիվ բավարար է»:

  • Կիսվել: