երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Բագրատ Սրբազանի հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը Բագրատ Սրբազանի հետ հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանի հետ ունեցած հանդիպման մասին:

«Այսօր «Անի գրանդ» հյուրանոցում տեղի ունեցավ Բագրատ սրբազանի հանդիպումը պահեստազորում գտնվող սպաների հետ: Հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով: Առանցքային թեման հայրենիքում առկա ճգնաժամային իրավիճակն է, երկիրը փրկելը:

Հանդիպումների շարքը, որ սրբազանը ունեցել է և շարունակվելու է հասարակայության տարբեր խմբերի հետ, իր ամփոփիչ արտահայտությունն է գտնելու մայիսի 26-ին հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքում»,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: