շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
2023-ին Սյունիքի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված քրեական գործը կարճվել է. ՀՀ գլխավոր դատախազ

2023-ին Սյունիքի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված քրեական գործը կարճվել է. ՀՀ գլխավոր դատախազ

2023-ին Սյունիքի Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինուժի առաջխաղացման հետ կապված քրեական գործը կարճվել է. Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Վարույթ է իրականացվել, մանրամասն ստուգում է եղել, հանցագործության հատկանիշներ չեն հայտնաբերվել»,-ասաց Աննա Վարդապետյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ դեպքով ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատվել է Արման Մարալչյանը և տարակուսանք հայտնեց, որ ոչ ոք մեղավոր չի ճանաչվել:

  • Կիսվել: