Շնորհակալ եմ նաև այն կանանց և աղջիկներին , ում կարծիքով ես շատ տգեղ եմ․ Արփի Գաբրիելյան
Իրականում… մենք չէինք ցանկանում հանրայնացնել իմ կարգավիճակի մասին լուրը , որովհետև նախ այն շատ նեղ անձնական է , և հետո այս չափազանց դժվարին ժամանակաշրջանը կապված համաճարակի հետ, հավատացեք մենք շատ լավ գիտենք ու հասկանում ենք մարդկանց այսօրվա խնդիրներն ու հոգսերը…
![](http://wompos.ru/wp-content/uploads/2020/06/45DD7528-9362-4024-9F05-3F64803ABBBA.jpeg)
![](http://wompos.ru/wp-content/uploads/2020/06/45DD7528-9362-4024-9F05-3F64803ABBBA.jpeg)
Ու եթե մեր լրատվամիջոցներն ու լրագրողները , նաև մեր կոլեգաներից ոմանք, իրենց փոքր- ինչ զուսպ և սոլիդար դրսևորեին , չգրեին ու չխոսեին իմ կարգավիճակի մասին «ինստալայվերում» և կայքերում , առանց մեր ցանկության , համաձայնության և թույլատրության ,մենք չէինք հրապարակի ոչ մի լուսանկար, և նույնիսկ հեռուստահաղորդում էլ երևի թե չլիներ։
![](http://res.cloudinary.com/dzdajmvtz/image/upload/v1593352718/e2fq0sud9mdywfwl5gzs.jpg)
Բայց քանի որ ամեն ինչ այդպես դասավորվեց , մենք որոշեցինք ինքներս կիսվել Ձեզ հետ, մեզ համար շատ սպասված և կարևոր նորությամբ։
Ես անչափ շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, ջերմ ու բարի խոսքերի, մաղթանքների համար ։ Շնորհակալ եմ այն մարդկանց , ովքեր կարողանում են ուրախանալ ուրիշի երջանկությամբ:
Շնորհակալ եմ նաև այն կանանց և աղջիկներին , ում կարծիքով ես շատ տգեղ եմ
ի տարբերություն ինձ, դուք շաատ գեղեցիկ եք սիրելիներս )))
Պարզապես Ուզում եմ ասել..
աննկարագրելի երջանիկ եմ , որ պիտի մայրանամ
ու ի սրտե ցանկանում եմ բոլոր կանանց , երջանկության այս զգացողությունը ։
Եղեք բարի , ազնիվ , կամեցող , ներողամիտ և Աստված կպարգևի ձեզ այն երջանկությունը , որին դուք արժանի եք