Շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում. Քարդաշյանը` Փաշինյանի մասին
Ես իմ արշավը չեմ դադարեցնելու: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց WCIT 2019 համաժողովի շրջանակներում Հայաստանում գտնվող հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված իր արշավի մասին:
«Ես խոսել եմ այդ մասին նաև Սպիտակ տանը: Չեմ ունեցել առանձին զրույց ԱՄՆ նախագահի հետ այդ թեմայով, բայց ես խոսել եմ խորհրդականների հետ»,-նշեց նա:
Նա նաև խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սոցցանցերում ունեցած ակտիվության մասին. «Կարծում եմ՝ շատ լավ է, որ քաղաքական գործիչները ակտիվ են սոցիալական մեդիայում: Կարծում եմ՝ դա արդյունավետ ու շահավետ կլինի»:
Խոսելով իր երեխաների դաստիարակության մասին, Քիմ Քարդաշյանը նշեց. «Իմ նպատակն է, որ երեխաներս մեծանան բարի: Ես գիտակցում եմ, որ դրա համար պետք է շատ աշխատեմ, բայց ես կամք ունեմ դրա համար: Նրանք կլինեն հրաշալի մարդիկ»: