Սամվել Կարապետյանի կնոջ 50-ամյակին մասնակցել են ռուսական շոու-բիզնեսի աստղերը (լուսանկարներ)
Օրերս ռուսատանաբնակ մեծահարուստ հայազգի Սամվել Կարապետյանի կնոջ՝ Էթերի Կարապետյանի ծննդյան տարեդարձն էր, որը մեծ շուքով նշել են Մոսկվայում:
Առաջիններից մեկը հոբելյարին իր Ինստագրամում և բեմում շնորհավորել է Ֆիլիպ Կիրկորովը։ Երգիչը իր նախկին կնոջ՝ Ալլա Պուգաչովայի «Миллион алых роз» երգն է կատարել։
Ավելի ուշ Ֆիլիպին միացել է Սոֆյա Ռոտարուն, ով այս տարի հրաժարվել է երգել Ռուսաստանում Ամանորյա կորպորատիվ միջոցառումների ժամանակ, սակայն ելույթ է ունեցել տիկին Կարապետյանի հոբելյանին: Երգչուհին կատարել է «Лаванда» երգը։
Էթերի Կարապետյանի համար երգել է նաև Սոսո Պավլիաշվիլին։ Երեկոն վարել է Անդրեյ Մալախովը։
Առանց հաշվի առնելու բանկետային դահլիճի, խնջույքի և ֆլորիստների ծառայությունների վարձույթը, միլիարդատերը սիրելի կնոջ հոբելյանին ծախսել է շուրջ 22 մլն ռուբլի: Էթերի Կարապետյանը իր 50-ամյակի տորթը կտրելիս առաջին պատառը ամուսնուն է հյուրասիրում։