Պատիվ եմ ունեցել ճանաչել քեզ, լինել քո մուսան. Քիմ Քարդաշյանի գրառումը՝ Թիերի Մյուգլերի մահվան կապակցությամբ
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Mugler նորաձևության տան հիմնադիր Թիերի Մյուգլերի մահվան կապակցությամբ:
«Սիրտս կոտրվել է։ Քեզ նման էլ չկա։ Քո տեսլականը, քո փոխակերպումները, քր կախարդանքը: Ես պատիվ եմ ունեցել ճանաչել քեզ, ժամանակ եմ անցկացրել քեզ հետ և լինել քեզ համար մուսա: Այնքան շատ բան կար, որ դու պետք է աշխարհին ցույց տայիր, որ մենք պլանավորել էինք միասին անել: Դու արդեն այնքան շատ բան ես տվել մեզ: Ես երբեք չեմ մոռանա միասին անցկացրած ժամանակն ու վարպետից սովորելը, թե իրականում ինչ է նշանակում կուտյուր: Դու միշտ ասում էիր, որ գեղեցկությունը կփրկի աշխարհը, և դու իսկապես հավատում էիր, որ դա ավելի լավ վայր է` շրջապատող գեղեցկության պատճառով: Շնորհակալություն գեղեցկության համար։ Ես քեզ շատ եմ սիրում. Ցավակցում եմ Մանֆրեդի ընտանիքին, ընկերներին, Ջ.Բ.-ին և նրա անհավանական թիմին, և բոլոր նրանց, ովքեր սիրում էին նրան»,-գրել է Քարդաշյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում 73 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենահայտնի դիզայներ, լուսանկարիչներից Թիերի Մյուգլերը, որը հանդիսանում է նաև հեղինակավոր Mugler նորաձևության տան հիմնադիրը։ Այս մասին հայտնում է France 24-ը։