Մահացել է ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Կալաշնիկը
72 տարեկանում կյանքից հեռացել է Նովոսիբիրսկի պատանի հանդիսատեսի` «Գլոբուս» ակադեմիական երիտասարդական թատրոնի առաջատար դերասան Եվգենի Կալաշնիկը, հայտնում է ՌԴ Հանրային լրատվական ծառայությունը։
«Կյանքից հեռացել է իսկական արտիստ, մեծ վարպետ, մտորող, մտածող, որոնող մարդը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Կալաշնիկը Ռուսաստանի վաստակավոր արտիստ էր։