ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու հարսանիքը վերջապես կայացավ՝ արտակարգ դրության պայմաններում (լուսանկար)
Հովսեփ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրված է.
«Երեկ՝ 25.04.2020-ին Սաղմոսավանքում տեղի ունեցավ Վահեի և Լամարայի պսակադրության արարողությունը։
Պսակադրությունը անց է կացվել կարանտինային սահմանափակումների խստագույն պահպանմամբ, նեղընտանեկան միջավայրում»:
հարսանյաց րարողությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում: Հյուրերի թիվը 20-ը չի գերազանցել: ՔՊ-ից հյուրեր չեն եղել: Մեր աղբյուրի փոխանցմամբ խնջույք չի եղել, եկեղեցու արարողությունից հետո մասնակիցները տուն են գնացել: