Դասախոսն ազատվել է աշխատանքից՝ կիսաշրջազգեստ կրելու արգելքի պատճառով
Ավստրալիայում դասախոսը դուրս է եկել աշխատանքից, քանի որ իրեն արգելել են կիսաշրջազգեստ կրել, տեղեկացնում է Mirror-ը:
Բուհում դասավանդող Նադյա Բոկոդին աշխատանքից ազատվելու դիմում է գրել այն բանից հետո, երբ ղեկավարն իրեն նկատողություն է արել՝ ասելով, որ ուսանողները շեղվում են իր արտաքին տեսքից:
Դասախոսը վստահ է, որ իր ուսանողների մակարդակն իր հագուստով հիանալուց բաձր է: