շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ և վերջնական ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այս մասին վրացի լրագրողների հետ մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վաղը Վրաստանի խորհրդարանը կգործի Վրաստանի բնակչության մեծամասնության ռացիոնալ կամքին համապատասխան և երրորդ ընթերցմամբ կընդունի օրենքը, որը վճռորոշ դեր կխաղա, այսպես կոչված, պարտադրված բևեռացման դադարեցման գործում»,- ասել է Կոբախիձեն։

  • Կիսվել: