ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Վաշինգտոնը կշարունակի մնալ հավատարիմ գործընկեր Կիևի համար. Բլինքենը հանդիպել է Զելենսկու հետ

Վաշինգտոնը կշարունակի մնալ հավատարիմ գործընկեր Կիևի համար. Բլինքենը հանդիպել է Զելենսկու հետ

ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի շատ օգնություն է խոստանում, որը կփոխի իրավիճակը մարտի դաշտում՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը:

«Մենք գիտենք, որ այժմ բարդ ժամանակներ են, բայց նաև գիտենք, որ օգնությունը ճանապարհին է, մի մասն արդեն հասել է, և ավելի շատ օգնություն դեռ կգա։ Դա կփոխի իրավիճակը մարտի դաշտում՝ շարունակվող ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու գործում»,- ընդգծել է Բլինքենը:

Նրա խոսքով՝ ապագայում ուժեղ, հաջողակ, բարգավաճ և ազատ Ուկրաինան կլինի «Պուտինի համար հնարավոր լավագույն դատավճիռը»: Բլինքենը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի մնալ հավատարիմ գործընկեր Կիևի համար:

  • Կիսվել: