շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ուկրաինան հարվածել է, ենթադրաբար, ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներով. Լուգանսկի ղեկավար

Ուկրաինան հարվածել է, ենթադրաբար, ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներով. Լուգանսկի ղեկավար

Ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Լուգանսկի Ռովենկի քաղաքին, ինչպես նաև Բելգորոդի մարզին և Բելգորոդ քաղաքին: Այս մասին հայտնել են Ռուսաստանի՝ նշված վայրերի տեղական իշխանությունները:

Այսպես՝ Ռովենկիում զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ ութ, Բելգորոդի մարզում էլ տուժել է ութ խաղաղ բնակիչ:

«Ռուսաստանի Քննչական կոմիտեն կհետաքննի Բելգորոդի մարզի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքի գնդակոծությունների փաստերը, կպարզեն տեղի ունեցածի հանգամանքները, բոլոր մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատական կտրվի»,- հայտնել են ՌԴ ՔԿ-ից:

Իր հերթին Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն ասել է, որ հարվածը, ենթադրաբար, հասցվել է ամերիկյան արտադրության ATACMS հրթիռներով՝ կասետային զինամթերքով:

  • Կիսվել: