ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի

Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
 
Նրա խոսքով՝ ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին և ամրապնդում պաշտպանությունը Խարկովի ուղղությամբ: Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ տրամադրել:
 
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալով էլ՝ Խարկովի ուղղությամբ մարտեր են, ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում:

  • Կիսվել: