շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Թուրքիան հերքում է արտահանման արգելքը մեղմացնելու մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

Թուրքիան հերքում է արտահանման արգելքը մեղմացնելու մասին իսրայելական ԶԼՄ-ների տեղեկատվությունը

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը «բացարձակ հորինվածք» է անվանել Իսրայելի հետ արտահանման և ներմուծման արգելքի բացառությունների մասին իսրայելական լրատվամիջոցների տեղեկությունները, գրում է ermenihaber.am-ը:

X սոցիալական ցանցում Բոլաթը գրել է, որ հրապարակված հայտարարությունները «լիովին մտացածին են և իրականության հետ կապ չունեն»։

Նա հավելել է, որ արգելքը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում մշտական ​​հրադադար չի հաստատվել ։

Ավելի վաղ իսրայելական «Globes» լրատվական պորտալը, հղում անելով իսրայելցի և թուրք պաշտոնյաներին, հայտնել էր, որ Անկարան ներմուծման և արտահանման արգելքի ցանկից բացառել է իսրայելական շինարարական մի շարք ապրանքներ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Իսրայելի հետ առևտրի սահմանափակումների մասին։

 

  • Կիսվել: