շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ. ԶԼՄ

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ. ԶԼՄ

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցերի մասնակիցների դեմ, որոնք փորձում էին անցնել անվտանգության պատնեշը դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ տանող Սարաչհանե շրջանում։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։

Ավելի վաղ Halk TV հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ ոստիկանությանը դիմադրելու համար  ձերբակալվել են մի քանի տասնյակ մարդիկ։

Ոստիկանությունը ցուցարարներին բարձրախոսներով կոչ է անում չխախտել հանրային կարգը։ Ի պատասխան՝ ամբոխի միջից դեպի իրավապահների կողմն են նետվում քարեր, պլաստիկե շշեր եւ այլ առարկաներ։

Ստամբուլի իշխանություններն արգելել են արհմիությունների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մայիսմեկյան երթը Թաքսիմ հրապարակում՝ փակելով հրապարակը մետաղական պատնեշներով եւ ոստիկանական ուժեղացված վերակարգեր դնելով հրապարակի ողջ պարագծով։ Փակվել են 70 փողոցներ, ինչպես նաեւ դեպի Թաքսիմի հրապարակ տանող ճանապարհները տրանսպորտի համար։

Ստամբուլում անվտանգության ապահովման համար ներգրավվել է ավելի քան 42 հազար ոստիկան։

  • Կիսվել: