շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմ

ՌԴ ՆԳ նախարարը կոչ է արել ուժեղացնել պայքարը միգրանտներին կեղծ սերտիֆիկատ տրամադրելու դեմ

ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը կոչ է արել ուժեղացնել պայքարն օտարերկրացիներին ռուսաց լեզվին տիրապետելու մասին հավաստագրերի անվերահսկելի տրամադրման դեմ։ Համապատասխան տեսանյութը Telegram-ի իր ալիքում հրապարակել է գերատեսչության ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
 
«Անհրաժեշտ է մեծացնել ջանքերը օտարերկրյա քաղաքացիներին ռուսաց լեզվին տիրապետելու մասին հավաստագրերի անվերահսկելի տրամադրման դեմ պայքարում, բացահայտել մատնահետքերի գրանցումից եւ լուսանկարումից խուսափող անձանց», - ասել է նա:
 
Ներկայացնելով Ռուսաստանի ՆԳՆ երեք տարածքային մարմինների նոր ղեկավարներին՝ Կոլոկոլցևն ընդգծել է միգրանտների կողմից հանցագործությունների կանխման և բացահայտման ուղղությամբ աշխատանքի կարևորությունը, հանձնարարել է անհապաղ արձագանքել բնակիչներից ստացվող ահազանգերին, ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում հրապարակումներին:
 
Նա նաև նշել է, որ միգրանտների մասնաբաժինը Ռուսաստանում կատարվող հանցագործություններում ցածր է՝ 4 տոկոս: Այնուամենայնիվ, երբ այլ երկրների քաղաքացիներն իրենց անպատշաճ են պահում, դա, բնականաբար, հանրային ուշադրության բարձրացում է առաջացնում:

  • Կիսվել: