շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ

Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ

Ոստիկանությունը մեղադրել է ձերբակալված 71-ամյա տղամարդուն Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիտավորյակլ սպանության փորձի մեջ, որը դեմ էր Ուկրաինային զենք տրամադրելուն եւ նրա անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Նրան կարող է սպառնալ ցմահ բանտարկություն, հինգշաբթի տեղեկացրել է Markiza սվոլակյան հեռուստաալիքը։

«Ոստիկանությունը մեղադրել է Յուրայ Ց.-ին դիտավորյալ մահափորձի մեջ, նրան սպառնում է 25 տարվա ազատազրկումից մինչեւ ցմահ բանտարկություն։ 71-ամյա տղամարդն այժմ գտնվում է բանտախցում»,- տեղեկացրել է սվոլակյան հեռուստաալիքը։

Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել մայիսի 15-ին, Գանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռու։ Վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ Ֆիցոյի վիճակը կրիտիկական է։ Մահափորձի ժամանակ հարձակվողը հինգ գնդակ է արձակել նրա վրա։ Նա ձերբակալվել է դեպքի վայրում։ ՆԳՆ տվյալներով՝ նա քաղաքական դրդապատճառներով է առաջնորդվել։ Սլովակյան ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը կատարել է 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան, որը կրակել է Ֆիցոյի վրա, երբ վարչապետը  մոտեցել է ողջունելու մարդկանց, որոնք կառավարության նիստի անցկացման վայրի մոտ էին։

  • Կիսվել: