շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում

Օլիմպիական խաղերի կրակը կլինի Կաննի կինոփառատոնում

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակն այս տարի կլինի նաև Կաննի 77-րդ կինոփառատոնում:

Մայիսի 21-ի գիշերը կցուցադրվի ռեժիսոր Միքայել Գամրասնիի «Օլիմպիականներ» անվանումով վավերագրական ֆիլմը, որտեղ Ֆրանսիայի օլիմպիական և պարալիմպիկ չեմպիոնները ներկայացնում են իրենց պատմությունները:

Հատուկ ցուցադրության պատվավոր հյուրերը կլինեն հիմնականում մարզական գործիչներն ու հայտնի մարզիկները:

Հիշեցնենք, որ 12-օրյա ծովային ճամփորդությունից հետո մայիսի 8-ին հունական Օլիմպիա ավանում վառված Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիայի Մարսել քաղաք, որտեղից փոխանցավազքը մեկնարկել է:

  • Կիսվել: