շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Նեթանյահուն հաստատել է Իսրայելի բանակի մուտքը Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ունեցած պայմանավորվածությունից

Նեթանյահուն հաստատել է Իսրայելի բանակի մուտքը Ռաֆահ՝ անկախ ՀԱՄԱՍ-ի հետ ունեցած պայմանավորվածությունից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից, տեղեկացնում է The Wall Street Journal-ը:

Պատանդների ընտանիքների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն, մասնավորապես, ասել է. «Մինչև մեր բոլոր նպատակներին չհասնենք, մեր կողմից պատերազմը դադարեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Կմտնենք Ռաֆահ և լիակատար հաղթանակի հասնելու համար կկործանենք ՀԱՄԱՍ-ի գումարտակները՝ համաձայնությամբ, թե առանց դրա»։

 

  • Կիսվել: