Լուկաշենկոյի հրամանագրով գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչն ազատվել է ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով գեներալ-մայոր Վիկտոր Գուլևիչն ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Այս մասին ասված է Լուկաշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Գուլեւիչը տարիքի պատճառով զինվորական ծառայությունից պահեստազոր է տեղափոխվել՝ զինվորական համազգեստ եւ տարբերանշաններ կրելու իրավունքով։