շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Կոմիում 5 հարկանի բնակելի տուն է փլուզվել. տարհանվել է 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Կոմիում 5 հարկանի բնակելի տուն է փլուզվել. տարհանվել է 14 մարդ, այդ թվում՝ երեխաներ

Այսօր Կոմիի Հանրապետության Պեչորա քաղաքում մասնակի փլուզվել է հինգհարկանի աղյուսաշեն բնակելի տուն, հայտնել է տեղի ԱԻՆ-ը, տեղեկացնում է ՛՛Ինտերֆաքսը՛՛:

Նշվում է, որ  դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարար ստորաբաժանումները, որոնք սկսել փլատակների մաքրումը։

Շենքից տարհանվել է 14 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Տան բնակիչների համար պատրաստ են ժամանակավոր կեցության երկու կետեր՝ գիշերօթիկ դպրոցը եւ մանկապարտեզը։

Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։ Փլուզման պատճառը պարզվում է։

Կոմիի ղեկավար Վլադիմիր Ույբան սոցցանցի իր էջում հայտնել է փլուզվել է նախկին հանրակացարանի կարգավիճակ ունեցող եւ վթարային ճանաչված շենքի մուտքը։

  • Կիսվել: