շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Իսրայելը Ջեբալիայում ցամաքային գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելը Ջեբալիայում ցամաքային գործողություն է սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելի զինվորականները Գազայի հյուսիսում գտնվող Ջեբալիայում ցամաքային գործողություն են սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իսրայելի պաշտպանության բանակը՝ իրենք հետախուզական տեղեկություն են ստացել այնտեղ զինյալների ներկայության և այդ շրջանում խմբավորման ենթակառուցվածքի վերականգնման մասին:

Նախքան ցամաքային գործողություն սկսելը՝ կործանիչները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի տասնյակ թիրախներին, ինչի հետևանքով սպանվել է մի քանի զինյալ:

Մարտերը շարունակվում են նաև Ռաֆահում, որտեղ, ըստ ՑԱԽԱԼ-ի, իսրայելցի զինվորականները հայտնաբերել ու ոչնչացրել են մի քանի թունելային հանք և հրթիռային կայանքներ, որոնք պատրաստում էին հարձակում Իսրայելի վրա:

  • Կիսվել: