շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում հանդիպել է ամերիկացի գործընկերոջ՝ Էնթոնի Բլինքենի հետ։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են  Գազայի հատվածում տիրող իրավիճակը։

Հանդիպման ընթացքում թուրք նախարարն Իսրայելի կողմից Գազայում իրականացվող գործողությունն անվանել է կոտորած և ընդգծել է դրան անհապաղ վերջ տալու անհրաժեշտության մասին։

Բացի այդ Ֆիդանը Բլինքենի հետ զրույցում շեշտել է, որ հարկավոր է Իսրայելի վրա այդ հարցում ճնշում գործադրվի։

Հիշեցնենք, որ Հաքան Ֆիդանը ապրիլի 28-ին էր մեկնել Էր Ռիյադ՝ մասնակցելու «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» անդամ երկրների միջև Գազայի շուրջ զարգացումները քննարկելու նպատակով ձևավորված կոնտակտային խմբի հանդիպմանը:

  • Կիսվել: