շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից

Իսրայելի Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից

Իսրայելի հարավում գտնվող Աշքելոն քաղաքը հրթիռակոծվել է Գազայի հատվածից։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։

«Իսրայելի պաշտպանության ուժերը և Աշքելոնի քաղաքապետարանը հայտնում են, որ Գազայի հատվածից Աշքելոն արձակված հրթիռը հարվածել է քաղաքի շենքերից մեկին»,- գրում է թերթը։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աշքելոնում հնչել են օդային ռմբակոծության ազդանշաններ՝ նախազգուշացնելով հրթիռային հարձակման մասին։

  • Կիսվել: