շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Հրաբխի ժայթքում՝ Ադրբեջանում

Հրաբխի ժայթքում՝ Ադրբեջանում

Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել «Գուզդեկ Բոզդաղի» ցեխային հրաբխի հերթական ժայթքումը, որը գտնվում է Գուզդեկ գյուղից վեց կիլոմետր դեպի արևմուտք, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ ժայթքումը սկսվել է տեղական ժամանակով 02:13-ին և տևել 9 րոպե:

Հիշեցնենք, որ «Գյուզդեկ-Բոզդաղի» ցեխային հրաբուխը համարվում է Աբշերոնի թերակղզու ամենամեծ օրոգրաֆիկ միավորներից մեկը։

Այս հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2009 թվականի փետրվարի 13-ին։

 

  • Կիսվել: