Հետաքննության ընթացքում հաստատվել է «Կրոկուս»-ի ահաբեկչների և ուկրաինական կողմի կապը․ Պատրուշև
Հետաքննությունը հաստատում և ընթացակարգային կարգով ամրապնդում է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության անմիջական հեղինակների և ուկրաինական կողմի կապը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
«Հետաքննության ընթացքում և ընթացակարգային կարգով հաստատվել է այս ահաբեկչության անմիջական հեղինակների և ուկրաինական կողմի կապը»,- ասել է Պատրուշևը Արխանգելսկում Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում անվտանգության հարցերով հանդիպման ժամանակ։