շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել

Ղրղզստանի և Չինաստանի սահմանին 5,5 մագնիտուդ  երկրաշարժ է տեղի ունեցել, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի սեյսմոլոգիայի ինստիտուտը։

Ինստիտուտի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են 14.13-ին: 5,5 մագնիտուդ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չինաստանում՝ հունվարի 23-ին 7 մագնիտուդ հզոր երկրաշարժի տեղանքի մոտ:

Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տեղեկություններով՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կամ զոհեր չկան։

  • Կիսվել: