ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են․ Ֆիդան

Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները փակուղում են․ Ֆիդան

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները ներկայումս փակուղում են։ Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Այսօր ես խոսեցի իմ ամերիկացի և քաթարցի գործընկերների (Էնթոնի Բլինքեն և Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանի), ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայիլ Հանիեի հետ։ Գազայում հրադադարի հաստատման հարցում իրավիճակը փակուղային է։ Միացյալ Նահանգները պետք է ստիպի Իսրայելին համաձայնել հրադադար հաստատելուն»,- ասել է Ֆիդանը։

  • Կիսվել: