շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Էրդողանի և Միցոտակիսի ընթրիքին ներկա է եղել նաև հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարքը

Էրդողանի և Միցոտակիսի ընթրիքին ներկա է եղել նաև հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարքը

Թուրքական մեդիայում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն Անկարայում մայիսի 13-ին ունեցած քննարկումներից հետո միասին ընթրել են:

Նշվում է, որ Էրդողանն ընթրիքին է հրավիրել նաև Ստամբուլում հույն ուղղափառ եկեղեցու Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոսին:

 Հունական մեդիայում տեղի ունեցածը որակվել է որպես մթնոլորտը թեթևացնելուն միտված քայլ:

Թուրքական կողմը գրում է, որ Աթենքը ցնծությամբ է ընդունել տեղի ունեցածը, իսկ դեպքի հետ կապված լուրերը հիմնական վերնագրվել են հետևյալ կերպ. «Էրդողանից Միցոտակիսին ուղղված պատրիարքի ժեստ»:

  • Կիսվել: