շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Բոլոր երկրներին հորդորում ենք ճանաչել Պաղեստին պետությունը. Էրդողան

Բոլոր երկրներին հորդորում ենք ճանաչել Պաղեստին պետությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել կրոնական գործերի վարչության կողմից Ստամբուլում կազմակերպված «Աշխարհի մուսուլման գիտնականների խորհրդակցություն-ժողովի» բացման արարողությանը, գրում է ermenihaber.am-ը:  

Էրդողանն անդարդարձել է մայիսի 10-ին Միացյալ ազգերի կազմակերպութան (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի վերաբերյալ ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմանը և ընդգծել, որ այն ցույց է տալիս, թե որքան միայնակ է Իսրայելը:

«Բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել Պաղեստին պետությունը, հորդորում ենք րոպե առաջ ճանաչել այն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի արատահերթ նիստում քննարկման էր դրվել Պաղեստինի անդամակցության վերաբերյալ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) առաջարկած բանաձևը, որն ընդլայնում է Պաղեստին պետության իրավունքները Գլխավոր ասամբլեայում, սակայն նրան իրավունք չի տալիս քվեարկելու կամ որպես թեկնածու առաջադրվելու ՄԱԿ-ի մարմիններում։

  • Կիսվել: