շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա

Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա

 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններն ամենաօպտիմալն են հետկոնֆլիկտային շրջանում հարաբերությունների խաղաղ կարգավորման հասնելու համար և հավելել, որ այս առումով իմաստ չունի պահպանել այնպիսի ինստիտուտ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է Մալթայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Բայրամովը հայտարարել է նաև, որ Բաքվի և Երևանի երկկողմ բանակցությունները դրական արդյունքներ են տալիս, որոնց թվում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը։

 

  • Կիսվել: