շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Անթալիայում կցուցադրվի 1-ին թուրք տիեզերագնացի ավազե արձանը

Անթալիայում կցուցադրվի 1-ին թուրք տիեզերագնացի ավազե արձանը

Թուրքիայի Լարա լողափում մեկնարկել է «Անթալյայի հողե արձանների 18-րդ փառատոնը»: Այս տարի այն այցելուներին իր դռներն է բացել «Տիեզերական արկած» խորագրով, գրում է ermenihaber.am-ը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ավազե արձաններից ուշագրավ է համարվել առաջին թուրք տիեզերագնաց Ալփեր Գեզերավջըի արձանի ցուցադրությունը:

Թուրքական մամուլում նշվում է, որ Գազերավջըի արձանը այցելուները տեսնելու են այն տեսքով, որով նա եղել է՝ տիեզերագնացի հագուստը կրելիս:

Հիշեցնենք, որ Գազերավջըի թռիչքն իրակնացվել էր հունվարի 19-ին։ Այն տևել էր շուրջ 14 օր։

Թռիչքը կատարվել էր «Axiom Space»-ի կողմից: Օգտագործվել էր «Crew Dragon» տիեզերանավը։


Տիեզերանավը բարձրացել էր ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քենեդու անվան տիեզերական կենտրոնում գտնվող «39A» արձակման համալիրից և թռչել դեպի Միջազգային տիեզերակայան։

Առաջին թուրք տիեզերագնացն ինժեներ կոնստրուկտորի կրթություն է ստացել։ Ավարտել է ԱՄՆ-ի օդուժի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նա «F-16» կործանիչի օդաչու է և 21 տարի ծառայել է Թուրքիայի ռազմաօդային ուժերում։

 

  • Կիսվել: