շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԱՄՆ-ն կանգնած է ձեր քաջ ժողովրդի կողքին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Ուկրաինայի դեսպանին

ԱՄՆ-ն կանգնած է ձեր քաջ ժողովրդի կողքին․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը՝ Ուկրաինայի դեսպանին

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Յուրի Գուսևի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բանակցությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԱՄՆ դեսպանը միայն գրառում է արել. «Ուրախ եմ հանդիպել Ուկրաինայի նորանշանակ դեսպան Յուրի Գուսևի հետ։ Ռուսաստանի անողոք պատերազմին դիմակայելիս ԱՄՆ-ն կանգնած է Ուկրաինայի և նրա քաջ ժողովրդի կողքին»:

  • Կիսվել: