շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Վաղարշապատին, Իջեւանին եւ Դիլիջանին կնվիրեն աղբատար մեքենաներ եւ աղբամաններ՝ 772 մլն դրամի

Վաղարշապատին, Իջեւանին եւ Դիլիջանին կնվիրեն աղբատար մեքենաներ եւ աղբամաններ՝ 772 մլն դրամի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացված 772,1 մլն դրամով ձեռք բերված թվով 12 աղբատար մեքենաներ, ինչպես նաև 1420 աղբարկղ:

Հայա«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված էՀՀկառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1954-Ն որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմինհատկացված476,100.0 հազ. ՀՀ դրամով ձեռք բերված աղբատար մեքենաները (հետևի բարձմամբ), ինքնաթափը և աղբարկղերը  Վաղարշապատ համայնքիննվիրաբելու ևՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացված 296,015.2հազ.ՀՀդրամով ձեռք բերված հատուկ նշանակության(կոմունալ) մեքենաները,աղբի մեքենաներըև աղբարկղերը Իջևան և Դիլիջան համայնքներին  նվիրաբերելու անհրաժեշտությամբ։

Ըստ այդմ, կնվիրաբերվեն ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին տրամադրված 476 մլն դրամով ձեռք բերված 7 հատ աղբատար մեքենաները (հետևի բարձմամբ), 1 հատ աղբի մենքենան (ինքնաթափը), ինչպես նաև 1200 հատ աղբարկղերը, ինչպես նաեւ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին տրամադրված 296 մլն դրամով ձեռք բերված 2 հատ հատուկ նշանակության (կոմունալ) մեքենաները, 2 հատ աղբի մեքենաները, ինչպես նաև թվով 220 աղբարկղերը։

  • Կիսվել: