շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն

Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։
Շարժակազմը վերանորոգվել է 4 ամսում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցների ուժերով։ Այն ուղևորների հարմարավետ երթևեկությունը կապահովի ևս 3,5 տարի։
Արդյունքում՝ գնացքների Էլ․ հավաքակայանում մետրոպոլիտենը կունենա 4 հատ 3 վագոններից բաղկացած շարժակազմ, ինչն էլ էապես կթեթևացնի վագոնների ծանրաբեռնվածությունը և ավելի հարմարավետ կդարձնի ուղևորափոխադրումը։
Համաձայն Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական շահագործման կանոնների և համապատասխան հրահանգների՝ նշված աշխատանքները կրելու են շարունակական բնույթ․ Սպասեք նոր վերանորոգված շարժակազմերի։

 

Շաբաթվա քրոնիկոն.
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 534 057 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2794 շարժակազմ, որից 442-ը երեք վագոնանի, 1380-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 531 հազար 548 ուղևոր։
Կատարողականը՝ 100,5%:

 

Երևանի մետրոպոլիտենը բոլորին մաղթում է անվտանգ ու անխափան երթևեկություն:

  • Կիսվել: