շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Գնել Սանոսյանը և IFC տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցեր

Գնել Սանոսյանը և IFC տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխնախագահ Ալֆոնսո Գարսիա Մորայի գլխավորած պատվիրակությանը։
 
ՏԿԵ նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել նաև «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման արդիականացման ծրագրին։

  • Կիսվել: