շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել

Եթե պետպատվերով չեք, կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, փողերով. Փաշինյանը կոչն արեց հարկ վճարել

Կան կարիքներ, որոնք ապահովելու առումով չի կարելի ասել՝ փող չկա: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդպիսի բան ասել, նշանակում է ասել՝ մենք ոնց որ թե այնքան էլ պետություն չենք: Չկա, պետք է աշխատենք, ստեղծենք: Դրա համար ենք վերադառնում հարկերին:  Երբ մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ վայ, էս ուզում եք մեզ հարկե՞ք: Այո, ուզում ենք ձեզ հարկել, որովհետեւ դուք այս պետպատվերից օգտվող 84 հազար 374 քաղաքացիներից մեկն եք: Եթե դուք ոչ թե այս մեխանիզմով եք գնում առողջապահական ծառայություն ստանալու, դուք սրանից կրկնակի շատ եք ծախսում՝ կոնյակներով, բոմբոներկաներով, գրպանից վճարվող գումարներով եւ այլն»,-ասաց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հարկն այն չի, որ մարդն իր գրպանից հանում՝ դնում է ուրիշի գրպանը, հարկն այն է, որ մարդի իր մի գրպանից հանում, դնում է մյուս գրպանը:

«Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց երեխաների և նույնիսկ չծնված թոռների և ծոռների բարեկեցությունն ու անվտանգությունն են ապահովում հարկ վճարելով: Յուրաքանչյուրը թող գնա, հաշվարկի իր հարսանիքի, կնունքի, ծնունդի, տան շինարարության վրա ինչքանով է գումարները ծախսել արդյունավետ։ Ինչքան իրենք են արդյունավետ ծախսում, այնքան էլ՝ մենք, որովհետև մենք նույն մարդիկ ենք»,-ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: