շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է այս տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականությունը: Նա նշել է, որ հունվար-մարտին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առևտրի և արդյունաբերության ճյուղերի զգալի աճը: Ըստ նրա՝ 2024 թվականի համար միջազգային տարբեր կազմակերպություններ և ֆինանսական շուկայի մասնակիցներ Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում են 5-6,5 տոկոսի միջակայքում:

ԿԲ նախագահը նաև նշել է, որ 2024 թվականի անցած 4 ամիսների ընթացքում Հայաստանում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է:

«2024 թվականի ապրիլին 12-ամսյա գնաճը նվազել է և կազմել է մինուս 0,7, ինչը զգալիորեն ցածր է մեր միջնաժամկետ նպատակային ցուցանիշից: Դա հիմնականում պայմանավորվել է արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով՝ արտահայտվելով պարենային ապրանքների էական գնանկմամբ»,- նշել է Գալստյանը:

  • Կիսվել: