ՊՆ-ի հերթական գույքը կօտարվի դասական աճուրդով. Նվազագույն գինը 229,7 մլն դրամ է
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 27-ի նիստում որոշեց պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված Երևան, Կենտրոն, Այասի փողոց 78/6 հասցեում գտնվող, 0.39 հեկտար մակերեսով հողամասը օտարել դասական աճուրդով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված 71 անվանում անշարժ գույք, այդ թվում օտարման առաջարկվող գույքը, պետք է հետ վերցվի նախարարությունից և ամրացվի Կոմիտեին, որն էլ յուրաքանչյուր անվանում գույքի օտարման կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ պետք է Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնի համապատասխան առաջարկություն։ Նախագծի ընդունումը բխում է նշված որոշման պահանջներից։
Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 229 742 370 դրամ:
Աճուրդով օտարման ենթակա Գույքի վաճառքի նվազագույն գինը առաջարկվում է սահմանել՝ Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 100 տոկոսի չափով՝ 229 742 370 դրամ: