Անցկացվել են հրետանավորների մասնագիտական պարապմունքներ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումները հունիսի 8-ին անցկացրել են մասնագիտական պարապմունքներ: Բացազատվել են ղեկավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի:
Ցուցադրվել են հրետանու կրակի կառավարման գործողություններ, ստուգվել է զինծառայողների մասնագիտական պատրաստության աստիճանը:
Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի թիրախների կոորդինատները և հրետանային միջոցները պատրաստել կրակի վարման: