ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը 48,4 տոկոսով նվազել են. Վարդապետյան

2023-ին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը 48,4 տոկոսով նվազել են. Վարդապետյան

2023 թվականին ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրված դեպքերը 48,4 տոկոսով նվազել են: 2023-ին արձանագրվել է 2358 դեպք, իսկ 2022-ին՝ 4570: Դեպքերից 803-ը կամ 33,5 տոկոսը եղել են պատահարներ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հայտարարեց կառույցի ղեկավար Աննա Վարդապետյանը:

«1555-ը կամ 66 տոկոսը ենթադրյալ հանցագործության դեպքեր են, որոնք նախաքննության փուլում են, այդ թվում՝ այս դեպքերից 847-ը զինվորական հանցագործություններ են, 708-ը՝ այլ բնույթի հանցագործություններ»,- ասաց նա:

  • Կիսվել: