շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մեծ Հայրենականի հուշարձանի պղծումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Մեծ Հայրենականի հուշարձանի պղծումն անթույլատրելի է. Զախարովան՝ ԼՂ-ում իրավիճակի մասին

Մեծ Հայրենականի հերոսների հուշարձանների պղծումն անթույլատրելի է, որտեղ էլ որ դա տեղի ունենա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից Արցախում հուշարձանների պղծման մասին հարցին:
 
«Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ թեման երկու կողմերի հետ շփումներում։ Մի՛ մտածեք, որ մենք ինչ-որ բան բաց կթողնենք: Մեր մոտեցումը հայտնի է»,- հայտարարել Է Զախարովան։
 
Նա կրկին կոչ է արել Բաքվին և Երևանին խնամքով վերաբերվել պատմամշակութային ժառանգությանը, պայքար չտանել հուշարձանների դեմ։
 
Զախարովան նշել է նախնիների հիշատակը հարգելու, վստահության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը, առանց որի տարածաշրջանում խաղաղության հասնելը չափազանց դժվար կլինի:

  • Կիսվել: