շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահները խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան. Գալուզին

ԼՂ-ում ռուս խաղաղապահները խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան. Գալուզին

ԼՂ-ում ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ, նրանք խաղաղություն և կայունություն են բերել հակամարտող տարածաշրջան: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Խաղաղապահ ուժերը մաքրել են ավելի քան 689 կիլոմետր ճանապարհ, ստուգել 1940 շենք, հայտնաբերել և վնասազերծել 26794 պայթուցիկ առարկա։ Ապահովվել է սոցիալապես նշանակալի 31 օբյեկտների, 40 կիլոմետր կապի գծերի և 20 կիլոմետրանոց գազատարների գործունեությունը։ Խաղաղապահների մասնակցությամբ տեղի բնակչությանը հասցվել է ավելի քան 222 տոննա մարդասիրական օգնություն։ Կազմակերպվել է կալանավորների և ռազմագերիների փոխանակում, 213 մարդ վերադարձվել է, որից 189-ը Հայաստան, 24-ը՝ Ադրբեջան, 15 մարդասիրական և բժշկական գործողություններ են իրականացրել տարածաշրջանի հեռավոր շրջաններում։ Վերականգնվել է 224 տուն, 95 կիլոմետր էլեկտրահաղորդման գիծ, ​​33 կիլոմետր օպտիկամանրաթելային կապի գծեր, 32 կիլոմետր ջրատար, 42 կիլոմետր գազատար, 36 տրանսֆորմատորային ենթակայան»,-ասել է նա։

Խոսելով Արցախում Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիայի մասին Գալուզինը նշել է, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ վեց խաղաղապահների կյանքի գնով, հաջողվել է խուսափել քաղաքացիական բնակչության զգալի զոհերից․ «Մեր խաղաղապահները ապաստան են տրամադրել խաղաղ բնակչությանը, հումանիտար օգնություն են հասցրել և կազմակերպել տարհանումներ»,-ասել է ռուս պաշտոնյան։

«Ամփոփելով՝ կցանկանայի ևս մեկ անգամ նշել խաղաղապահ կոնտինգենտի զգալի ներդրումը Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման գործում»,-իր խոսքը եզրափակել է Գալուզինը։

  • Կիսվել: